Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հրավերով Հայաստան է ժամանել Հյուսիս-Օսետինյան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և Մարինյան թատրոնի Երիտասարդ երգիչների ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Լարիսա Գերգիևան: Նա վարպետության դասընթացներ է անցկացնում օպերային թատրոնում Հայաստանի երիտասարդ երգիչների հետ: Դասընթացների ավարտին տեղի կունենա մասնակիցների եզրափակիչ համերգ:
Նախագիծն իրականացվում Է ՀՀ մշակույթի նախարարության, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի աջակցությամբ: